«Իրավունք». ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած հայերին համատարած արտաքսում են


11:00 , 26 հոկտեմբեր, 2018

«Մինչ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատմում է հայ-ռուսական ավելի լավացած հարաբերությունների մասին, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը, այսպես ասած, «խոպանչիները», հայտնվել են անելանելի վիճակում:


Նրանք ոչ միայն չեն զգում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, այլև՝ ճիշտ հակառակը: Նրանց վրա վերահսկողությունը քառապատկվել է, և բազմաթիվ դեպքեր կան, որոնց զրկել են երկիր մուտք գործելուց և ուղարկել Հայաստան:

Աշխատանքից զրկված հերթական խումբը, որը ճանապարհներ է փնտրում կրկին Ռուսաստան վերադառնալու, «Իրավունքին» տեղեկացրեց, որ ՌԴ ոստիկանությունը, մեղմ ասած, հայ խոպանչիների հետևից է ընկել. «Առիթ են փնտրում, որ «դեպորտ» անեն»:

Իսկ ՌԴ մուտքի արգելք տրվում է առնվազն 5 տարով, այսինքն՝ հինգ տարի տվյալ անձը ու իր ընտանիքը զրկվում են միակ ապրուստի միջոցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: