Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանն աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է


03:30 , 26 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։

Եթե նույնիսկ մի պահ մոռանանք էլ Հայաստան-Իրան սահմանի բազմաբաղադրիչ հսկայական նշանակությունը թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի համար, ապա այն ունի ևս մեկ կարևորագույն հատկանիշ․ Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, փոփոխություններով հանդերձ, աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է, որն ունի երկու հազարամյակից ավելի պատմություն, և մինչև դրա վերաբերյալ հայտարարություններ անելը նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը։