Աշխատանքային աշնան բերքահավաքը


20:49 , 25 հոկտեմբեր, 2018

Պետական վերահսկողական ծառայության գործունեության այս կարճ ժամանակահատվածում պետբյուջե ենք բերել շուրջ 1 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Նախատեսում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ առնվազն 2 մլն դոլար կվերադարձնենք։

Սակայն մեր գործունեության նպատակը միայն բյուջե փող բերելը չէ, մենք այս կարճ ժամանակահատվածում իրականացրել և իրականացնում ենք կանխարգելիչ լուրջ գործունեություն։

Հպարտանում եմ ՊՎԾ բարեխիղճ ծառայողներով, ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Սիրում եմ բոլորիդ, այդ թվում՝ բոլոր նրանց, ովքեր ինձ/մեզ մեղադրում էին/են անգործության մեջ։