Ցանկացած երկրի համար սխալ կլինի ռազմական ներգրավվածություն ունենալ Սիրիայում. Բոլթոն


20:40 , 25 հոկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի կողմից Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցին։

«ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է, եւ այն չպետք է ազդեցություն ունենա քաղաքական հարաբերությունների վրա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների։ Լայնածավալ մարդասիրական աջակցություն է այստեղ իրականացվում»,- ասաց Բոլթոնը։

Նա ասաց, որ հանդիպման ընթացքում նախագահը հավաստիացրել է, որ օգնությունը լինելու է մարդասիրական։

«Նախագահը նշեց, որ օգնությունն ունենալու է մարդասիրական ուղղվածություն՝ ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն իսկ 7-8 մարտնչող կողմ կա եւ այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը, կարծում եմ, սխալ է»,- նշեց Բոլթոնը։