102-ամյա ավստրալացուն ձերբակալել են սեռական հանցագործության համար


23:20 , 25 հոկտեմբեր, 2018

Ավստրալիայում 102-ամյա տղամարդը, որն ապրում է ծերանոցում, ձերբակալվել է 94-ամյա կնոջ նկատմամբ իրականացրած սեքսուալ հանցագործության համար։

Ոստիկանության աշխատակիցներին երեքշաբթի օրը, միջադեպից հետո կանչել են Սիդնեյի արվարձանում գտնվող ծերանոց, որտեղ ապրում են հանցագործն ու նրա զոհը։

Կասկածյալ թոշակառուին մեղադրանք է առաջադրվել անհարիր հարձակման համար՝ ծանրացուցիչ հանգամանքներով։

Բռնարարին մինչև յոթը տարվա ազատազրկում է սպառնում։ Ներկայումս նրան բաց են թողել գրավի դիմաց նախքան դատական նիստը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին։