Ֆրանսիայում ջրհեղեղից փրկված ոսկե ձկնիկը՝ Մովսեսը, տուն կվերադառնա


22:00 , 25 հոկտեմբեր, 2018

Մովսես մականվամբ ոսկե ձկնիկը, որին հրշեջները փրկել են Թրեբեում (Օդ դեպարտամենտ) ջրհեղեղից, իր տիրոջ մոտ կվերադառնա: Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը:

Նշվում է, որ մի քանի ժամ անց, երբ տղամարդը Facebook-ում Մովսեսի անունից հայտարարություն է տեղադրել, նրա գործընկերները կապ են հաստատել ձկնորսների հետ, որոնք ևս երեք ձկների են գտել այդ շրջանում:

Պարզվել է, որ Մովսեսը երբեք չի ապրել ակվարիումում, այլ բնակվել է Թրեբեից թոշակառուի լճակում 50 ցեղակիցների հետ միասին: Ջրհեղեղի ժամանակ ջուրը դուրս է եկել ափերից և լճակի որոշ բնակիչների փողոց քշել: Հրշեջների հետ կապ է հաստատել նաև թոշակառուի դուստրը, որը նրան խնդրել է հոգ տանել Մովսեսի մասին:

Անցած շաբաթ Ֆրանսիայի հարավում ջրհեղեղի հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 70-ը տուժել է: