Բոլթոնին տրվելիք մի քանի շատ կարևոր հարցեր կային, որոնք չտրվեցին


15:30 , 25 հոկտեմբեր, 2018

Տխուր ա հայ լրագրության վիճակը։ Բոլթոնին տրվելիք մի քանի շատ կարևոր հարցեր կային, որոնք չտրվեցին, ու տրվեցին անհետաքրքիր, ոչինչ չասող հարցեր, որոնց պատասխանները նախօրոք կարելի էր կանխատեսել։ Փաստորեն, թեմայի մեջ մարդ չկար, երևի իրենց ուղարկող խմբագիրներն էլ թեմայի մեջ չեն ու չեն պատրաստել լրագրողներին, թե ինչ հարց է պետք տալ։

Լավ, լրագրողներին մի կողմ դնենք, արտգործնախարարություն, վարչապետի աշխատակազմ, ՊՆ և այլ մարմիններ ու մարմնի մասեր չկայի՞ն, որ լրագրողներին նախապատրաստեին հարցերի առումով, որևէ ճշտում կամ հրապարակային դիրքորոշում պոկելու խնդիր չունեի՞ն այդ մարմինները, որը կարող էր դառնալ միջազգային մամուլի համար կարևոր նորություն։