Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս որոշակի մեսիջներ է պարունակում ՌԴ-ի համար


13:55 , 25 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս որոշակի մեսիջներ է պարունակում ՌԴ համար։ Այն ընդգծում է, որ այս երկրները կարևոր են ԱՄՆ-ի համար և դրանք բնավ էլ չեն ընկալվում որպես ռուսական ազդեցության գոտի: Այցը նաև Իրանին ուղղված մեսիջ է, որ այս տարածաշրջանը ռազմավարական կարևորություն ունի կայունության պահպանման տեսանկյունից:

Կարծում եմ, որ կովկասյան այցելության նպատակն այն աշխարհագրական դիրքի կարևորության գնահատումն է, որպիսին ունի Կովկասը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։ 
#bolton #usa #caucasus #iran #russia