Տարածաշրջանի խիստ հրատապ հարցերը ենթադրում են գործողությունների խիստ ճկուն ու մտածված պլան


12:27 , 25 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջան այցելության ժամանակ նշում է, որ ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի հետ ունեն ռազմավարական նշանակություն։ Հաջորդ օրն Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպում է Իսրայելի իր պաշտոնակցին, ով ասում է, որ Իսրայելը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը, հատկապես ռազմական ոլոտում։ 

Իմ համեստ կարծիքով՝ մենք տարածաշրջանում լրիվ կտրված և գործընթացներից դուրս, մի բառով՝ ամբողջությամբ սուբյեկտի կարգավիճակում ենք, որովհետև ժամանակին չի եղել ու հիմա առավել ևս չկա մերձավորարևելյան արտաքին քաղաքական հստակեցված ռազմավարություն։ Ու էս ֆոնին Ադրբեջանի ակտիվացումն ԱՄՆ և Իսրայելի հետ, Թուրքիայի մտերմացումը ՌԴ հետ, Իրանի նոր դերը և նմանատիպ այլ խիստ հրատապ հարցեր կարիք ունեն ոչ միայն խոր ու մշտական վերլուծման, այլև ենթադրում են գործողությունների խիստ ճկուն ու մտածված պլան։ Հույս ունեմ, որ դա առնվազն գիտակցում ենք։