11:36 , 25 հոկտեմբեր, 2018Պարոն վարչապետ, որ Դուք ավանդական ընտանիքի կողմնակից եք, դա ակնհայտ է ձեր գեղեցիկ ընտանիքի օրինակով, սակայն ԼԳԲՏ համայնքների հետ կապված հարցում բացարձակ էական չէ Ձեր, իմ կամ որևէ մեկի անձնական դիրքորոշումը և, առհասարակ, այն հարցում, թե ով անձնապես ինչ սեռական կողմնորոշում ունի: Հարցն այդ կոնտեքստից չէ, որ հանրության մոտ դժգոհություն է առաջացնում: Եվ այն, որ երկու միասեռական լքել են Հայաստանը, ընդհանրապես տեղին չէ այն ֆոնին, երբ մարդիկ ընտանիքներով են լքում Հայաստանը գյուղական համայնքների թերի զարգացման, աշխատաշուկայի դժվար պայմանների, փոքր և միջին ձեռնարկատիրության շուկայի բացակայության և այլ պատճառներով և հայաստանցիներին հանդիպելիս նույնպես ասում են. «Հազիվ փախանք էդ անտեր Հայաստանից»:
Հանրության դժգոհությունն առաջացնում է ոչ թե առանձին միասեռականների առկայությունը (կարծեմ՝ մենք այդքան տգետ կամ վայրենի ազգ չենք, ինչպես փորձում են ներկայացնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները դրամաշնորհ ստանալու ակնկալիքով), այլ ԼԳԲՏ համայնքի ակտիվ, գերակտիվ ԼՈԲԲԻՆԳԸ, որն ավելի է ակտիվացել հեղափոխությունից հետո: Հանրությանն անհանգստացնում է, թե.
1. Հայաստան ներգրավվող դրամաշնորհներից ո՞ր տոկոսն է ուղղված ավանդական արժեքների քարոզչությանը, ավանդական ընտանիքների ամրապնդման խնդիրների լուծմանը, ծնելիության խթանմանը և ո՞ր տոկոսն է ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը, քարոզչությանը, նրանց կրթմանը, համայնքի ընդլայնմանը։
