Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան


09:50 , 25 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Բոլթոնը Երևանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա Ադրբեջանում էր։ Հայաստանից Բոլթոնը կմեկնի Վրաստան։