«Հրապարակ». Ուկրաինայում ՀՀ դեսպան կնշանակվի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը. դեսպանների մի շարք փո­փոխություններ են սպասվում


09:50 , 25 հոկտեմբեր, 2018
«Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյա­նին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրե­մանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի: 

Ի դեպ, նախկին իշխանություն­ների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առա­ջարկ է ստացել Պորոշենկոյից: 

Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Մեր աղբյուրն ասաց. «Պորոշենկոյի ամենա­մեծ գործարանը գտն­վում է Ռուսաստանում, այնպես որ, պետք չէ միանշանակ պնդել նրա «խիստ հակառուս» լի­նելու թեզը: Ինչ վերա­բերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են, կերևա»: 

Այլ փո­փոխություններ էլ են սպասվում, մասնավո­րապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավա­նաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղա­կալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա ԱԳ նախարարի  խորհրդական Վահագն Աթաբեկյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: