04:11 , 25 հոկտեմբեր, 2018Tert.am-ը գրում է
Ահաբեկչական խմբավորումների զինյալներն ականակոծել են Հալեպի բնակելի թաղամասերից մի քանիսը, ինչի հետևանքով տուժել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Ikhbariya հեռուստաալիքին հղումով:
«Հալեպի բնակելի թաղամասերի ականակոծության հետևանքով 8 խաղաղ բնակիչ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել», - հաղորդում է հեռուստաալիքը՝ նշելով, որ ականներից մեկն ընկել է Աքրամիա շրջանի օլիմպիական մարզադաշտի մոտակայքում, ևս մեկը՝ ալ-Խարշի շրջանու: Դրանք, սակայն, միայն նյութական վնաս են հասցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ