Կրակոցներ՝ ԱՄՆ-ում՝ սուպերմարկետներից մեկում. կա առնվազն երկու վիրավոր


02:17 , 25 հոկտեմբեր, 2018
Առնվազն երկու քաղաքացի է տուժել Կենտուկի նահանգի Ջեֆերսոնթաուն քաղաքում Kroger սուպերմարկետների ցանցերից մեկում կրակոցների հետևանքով: Այս մասին հայտնում է  Fox 16 հեռուստաընկերությունը:

Ոստիկանները դեպքի վայր են հասել, հանգամանքները պարզվում են: Վիրավորվածների առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություն չկա: