Facebook-ը ներկայացրել է Messenger-ի նոր տարբերակը


00:00 , 25 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է

Facebook սոցիալական ցանցը նախօրեին  հայտարարել է, որ թողարկում է հաղորդակցությունների ակնթարթային փոխանակման իր հավելվածի` Messenger-ի, նոր տարբերակը, ասված է սոցցանցի բլոգում:

«Այսօրվանից սկսած՝ մենք թողարկում ենք Messenger-ի նոր, պարզեցված տարբերակը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես ասվում է բլոգում, Facebook-ում պարզաբանել են, որ սոցցանցի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը Messenger-ի օգտագործման պարզությունը համարում է գլխավոր գերակայությունը, ինչի կապակցությամբ հավելվածի նոր տարբերակն ունի պարզեցված ինտերֆեյս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։