Երեւանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում տարածված ուղղությունների առաջատար եռյակում


23:40 , 24 հոկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շարքում 2018-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտային պալատի տնօրեն Տատյանա Մերկուլովան:

«Արտասահմանյան ուղղությունների շարքում ամենից պահանջվածը դարձել է Անթալիան, ուր թռիչքների թիվն աճել է 1.5 անգամ: Առաջատար եռյակում են հայտնվել նաև Երևանը՝ 6 տոկոս աճով և Լառնական, ուր թռիչքների ցուցանիշը նվազել է 6 տոկոսով», -ասել է Մերկուլովան Online Travel 3 համաժողովի շրջանակներում: Վերջինիս խոսքով՝ ռուսները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Բարսելոնայի, Թել Ավիվի, Մյունխենի, Նյու Յորքի, Փհուկետի և Միլանի նկատմամբ: