20:00 , 24 հոկտեմբեր, 2018
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի և Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը: Այդ մասին, հայտնել է Sky News հեռուստաալիքը:
«Մենք կանգնած ենք Եվրոպայի հետ նոր գործընկերային հարարբերությունների առջև, և մեր կարեւորագույն ակտիվը մեր ընդհանուր արժեքներն են ու պարտավորությունները: Եվ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ չնայած փոփոխություններին, մեր տեւական դաշինքը մնում է ամուր, և մենք՝ որպես նորարարներ, առեւտրական գործընկերներ ու ինտերնացիոնալիստներ, վստահությամբ ենք նայում ապագային»,- ասել է թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած ճաշկերույթի ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ։