Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել


18:40 , 24 հոկտեմբեր, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ համաձայն որոնց Վերաքննիչ քրեական դատարանի և Վարչական դատարանի դատավորներ են նշանակվել։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արշակ Վարդանյանը և Լուսինե Աբգարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ են նշանակվել, իսկ Ռոբերտ Մաքեյանը՝ Վարչական դատարանի դատավոր։