Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տղամարդկանցից են ծնվում ամենաառողջ երեխաները


21:45 , 25 հոկտեմբեր, 2018

Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բեղմնավորումից ոչ շատ ժամանակ առաջվանից սպորտով զբաղվելը ուղղակիորեն ազդել է սերունդների ճանաչողական ունակությունների վրա՝ գրում է Eurek Alert-ը։

Միևնույն ժամանակ, կյանքի ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծ ազդեցություն չի թողել սերունդների վրա: Մկների օրինակով գիտնականները ապացուցեցին, որ նույնիսկ ճարպակալում և առողջական խնդիրներ ունեցող անհատները կարող են «կորցնել» ավելորդ քաշը բեղմնավորումից մեկ շաբաթ առաջ, և ոչ մի խնդիր չի առաջացել։

Սակայն կրծողները, որոնց հայրերը հիմնականում նստակյաց կյանք են վարել, ավելի հաճախ են տառապել արյան մեջ գլյուկոզայի բարձր աստիճանից և շաքարային դիաբետից, ինչը «մարզիկների» ժառանգների մոտ չի նկատվել: Հետազոտելով «ծույլերի» և «մարզիկների» զարգացման առանձնահատկությունները՝ գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները սերմին ստիպել են արտադրել երկու տարբեր նուկլեոտիդների հավաքածուներ, որոնք մեծացնում են սերմերի ակտիվությունը, երբ դրանք մտնում են ձվաբջջի մեջ։