Բարի մարդիկ ավելի շատ պարտքեր ունեն


23:00 , 24 հոկտեմբեր, 2018

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բարի լինելն ու վստահություն ներշնչելը ձեռնտու չէ ֆինանսական տեսակետից, հաղորդում է Tages-Anzeiger պարբերականի լրագրող Կառոլինե Ֆրայգանգը։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անցկացրած հետազոտությունը հիմնվում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի վեց տարբեր հետազոտությունների արդյունքների վրա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ բարեսիրտ մարդկանց ուղեկցում է ֆինանսական խնդիրների ծագման հավանականությունը, օրինակ, խնայողությունների ոչ բավարար քանակության և մեծ պարտքերի։ «Պատճառն այն է, որ փողը բարի մարդկանց համար ավելի քիչ նշանակություն ունի, քան մնացածի համար»։

«Հետազոտության հեղինակների խոսքերով՝ բնավորության և ֆինանսական դրության կապը գալիս է դեռևս վաղ մանկությունից։ Նրանք, ում մանկության տարիներին լավ երեխա էին համարել, հասուն տարիքում ֆինանսական խնդիրներ էին ունենում։ Սա երևում է երկարատև հետազոտությունների տվյալներից, որոնց մասնակիցներին հետևել են 25 տարիների ընթացքում»,– ասվում է հոդվածում։