«Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց վարչապետի ընտրությանը


16:32 , 24 հոկտեմբեր, 2018

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, առաջնորդվելով ժողովրդի պահանջով և հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի ապրիլի 8-ին ստորագրված հուշագրի բոլոր կետերը՝ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը՝ որպես հեղափոխության աջակից ուժ, չմասնակցեց վարչապետի ընտրությանը:

ՀԳ. Քվեարկությանը չմասնակցելով ևս մեկ քայլով մոտեցանք Խորհրդարանի վաղաժամ լուծարմանը և ժողովրդի պահանջով նոր ընտրությունների անցկացմանը։