7 ամսվա ընթացքում Փաշինյանը գխավոր խմբագրից պետական գործիչ դառնալու ճանապարհին ոչ մի միլիմետր առաջ չի գնացել


15:00 , 24 հոկտեմբեր, 2018
Ցավով պիտի ֆիքսեմ, որ անցած 7 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը լրագրող- գխավոր խմբագրից պետկան գործիչ դառնալու ճանապարհին ոչ մի միլիմետր առաջ չի գնացել:
էսօր նորից ԱԺ ամբիոնից սենսացիոն անոնս տվեց՝ կաշառակեր պատգամավորի ապագա կալանավորման մասին: Տիպիկ լրագրողական մոտեցում ու լրագրողի հոգեբանություն: 
Ու էնքան տարվեց անոնսով, որ անգամ մոռացավ՝ րոպեներ առաջ համարյա քֆուր էր ուտում, թե ինքը չի միջամտում արդարդատությանը, տեղյակ չէ իրավական գործընթացներից: 
Հիմա բացատրեմ՝ ինչի եմ ասում ցավոք, որովհետև էս մարդը տեսանելի ապագայում մեր երկիրնա ղեկավարելու: ՀՀԿ-ն մի քանի ամիս էլ ժողովրդի գլխին տալու չագուչ կծառայի, իսկ հետո՞՞՞ Իսկ «հետո»-ն չափազանց հուզիչ ա լինելու, բայց դե հասկացողը հասկանում ա, չհասկացողն էլ՝ դըմփ-դըմփ-հու անում: