Մանե Թանդիլյանը հանդիպել է երկվորյակներին թողած մորը. նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել և ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին
14:15 , 24 հոկտեմբեր, 2018
ՀՀ ԱՍՀ նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով, գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։
Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։