«Թռչկոտելով եկա, հասա երեսունի, մինչդեռ շատերի կարծիքով ես դեռ տասնյոթ տարեկան եմ». Սիլվա Հակոբյան


12:45 , 24 հոկտեմբեր, 2018

Ասում են՝ 20-ից հետո տարիներն ավելի արագ են թռչում: Ես էլ այդպես թռչկոտելով եկա, հասա 30-ի, մինչդեռ շատերի կարծիքով ես դեռ 17 տարեկան եմ: Տարիների հետ շատ բան է փոխվել,բ այց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ հոգիս, որը մանուկ է ու մանկան պես մաքուր։ Նրա շնորհիվ ես դեռ հավատում եմ, որ կյանքում միշտ ԲԱՐԻՆ է հաղթում, որ ՄԱՐԴ լինելուց մեծ առավելություն ու առաքելություն չի կարող լինել ոչ մեկի համար, որ միայն սիրով ու նվիրումով կարող ես հասնել կյանքի այն կետին, որին ձգտում ես: Գնահատիր ժամանակդ, ընտանիքդ, իրական ընկերներիդ և, իհարկե, ինքդ քեզ, քանի որ միայն այդպես կարող ես հավատարիմ մնալ սկզբունքներիդ:

Շնորհակալ եմ ինձ ապրեցնելու, սիրելու ու գնահատելու համար:
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ