Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից


12:30 , 24 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր, նախքան ԱԺ նիստի սկսվելը, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում մանդատը:

Բաբլոյանը հայտարարեց` եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը դիմումը հետ չվերցնի, այն կընդունվի, և ԱԺ նախագահի ստորագրելուց հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: