Ամերիկան արգելել է 21 սաուդցու մուտքը երկիր


11:50 , 24 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ամերիկայում իշխանություններն արգելել են Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիր:

Ըստ Demokrathaber-ի` նման որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի թղթակից Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանության հետ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ «սև ցուցակում» հայտնվել են հիմնականում սաուդցիներ, որոնք ունեին ամերիկյան վիզաներ: