«Ժամանակ». Ֆիննախում պիլոտային ծրագրով մոտ 150 պայմանագրային աշ­խատող է կրճատվել


09:50 , 24 հոկտեմբեր, 2018
«Մինչ արտահերթ խորհրդա­րանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես Ֆինանսների նախարարու­թյունում լուրջ կադրային կրճա­տումներ են: 

Մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշ­խատող է կրճատվել: Ընդ որում, ասել են, որ դա կառավարու­թյան որոշմամբ պիլոտային ծրագիր է, եթե պարզվի, որ սա­կավ աշխատուժով հնարա­վոր է աշխատել, աշխատանքը դրանից չի տուժում, մյուս նա­խարարություններում ևս սպասվում են կրճատումներ: Կրճատվելու են բոլոր պայմա­նագրայինները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: