Շոտլանդիայի խորհրդարանը ընդունել է հայերի ցեղասպանությունը


10:42 , 28 մայիս, 2013

Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը քվեարկել է ապրիլը 24-ը` որպես Հայերի ցեղասպանության օր ճանաչելու միջնորդագրի օգտին: Այն ներկայացված է եղել Մարկո Բիագիի կողմից և ստորագրվել 11 օրենսդիրների կողմից:

Միջնորդագրում մասնավորապես նշված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից հայ մտավորականների ձերբակալության տարելիցն է, որը գլխավորապես կապված  է բռնի տեղահանությունների և արտաքսումների հետ, որը բերեց հարյուր հազարավոր հայերի սպանության ութ տարի տևած պարբերական ցեղասպանության  միջոցով: Հայերի ողբերգությունը յուրաքանչյուր ազգին տալիս է պատճառ մի պահ կանգ առնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու բոլոր նրանց, ովքեր ընկան ցեղասպանության ժամանակ և ճանաչելու բոլոր ցեղասպանությունները որպես ողբերգություններ, որոնք այլևս երբեք չպետք է կրկնվեն: 

yerevannews.am