Այս աղջկա ոտքը 11 տարեկանում հեռացրել են, բայց նա մեկ ոտքով էլ է կարողացել հասնել հաջողության


02:40 , 24 հոկտեմբեր, 2018

11 տարեկան հասակում Ֆիլադելֆիայի բնակիչ Տեսսե Սնայդերի ոտքը հեռացրել են ուռուցքի պատճառով։ Աստիճանաբար աղջիկը ոչ միայն սովորեց մեկ ոտքով ապրել, այլ նաև դարձավ մոդել, իսկ հետո էլ ամուսնացավ և դարձավ երկու երեխայի մայր։ Հիմա Տեսսը հանգիստ մասնակցում է բոլոր ցուցադրություններին և չի թաքցնում իր առանձնահատկությունը։