Ամուսինները գնեցին այս բեռնատարը և ծախսելով ընդամենը 26 000 դոլար՝ այն վերածեցին իրենց երազանքի տան (Photo)


01:30 , 24 հոկտեմբեր, 2018
38-ամյա Մարտին Հիլլն ու 27-ամյա Իոնա Ստյուարտն ամուսիններ են։ Նրանք 4600 դոլարով գնել են հացի հին մեքենա և այն վերածել տան՝ անիվների վրա՝ վերանորոգման և կահույքի վրա ծախսելով 26000 դոլար։ Սկզբնական շրջանում ամուսինները նոր տունն օգտագործում էին հիմնականում Ալպերում աշխատելու ժամանակ, որպեսզի գումար խնայեն։ Բայց հիմա նրանք ընդլայնել են իրենց հորիզոնները. Հիլը վաճառել է իր տունն ու փաբը և կնոջ հետ շրջագայում է ամբողջ Եվրոպայով։ Նրանք իրենց շրջագայությունն ավարտելուց հետո էլ ցանկանում են ապրել անիվներով տան մեջ, քանի որ իրենց ծննդավայր Նոթինգեմում տները մի քանի անգամ ավելի թանկ են, քան իրենց անիվներով տունը։