ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ամբողջությամբ ուժի մեջ մտնել 2019-ի սկզբին


21:50 , 23 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը, հնարավոր է, ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2019-ի սկզբին, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է մայիսին և, ըստ կանոնակարգի, ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո:

«Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են  և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ անցկացնել բոլոր միջոցառումները, կպահպանվեն: Այդ դեպքում մյուս տարվա սկզբից կարող ենք սպասել Իրանի հետ համաձայնագրերի ուժի մեջ մտնելուն», - ասաց Վ. Նիկիշինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։