Հայտնի է` որքան է Ֆինլանդիայի համար արժեցել Պուտին-Թրամփ հանդիպումը


21:00 , 23 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆինլանդիայի ազգային բյուջեի համար Հելսինկիում հուլիսի 16-ին անցկացված Պուտին-Թրամփ հանդիպումը արժեցել է 5,7 մլն եվրո: Այդ մասին է վկայում 2018 բյուջեում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթը. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ այդ գումարը կպահանջվի ոստիկանության,  պաշտպանության ուժերի, ԱԳՆ-ի, հանդիպման կազմակերպման ծախսերը փակելու համար: