Դաջվածքի վարպետը վճարից խուսափող հաճախորդի ճակատին «քցող» բառն է դաջել


00:00 , 24 հոկտեմբեր, 2018

Ուֆայում դաջվածքներ անող վարպետը «քցող» բառն է դաջել հաճախորդի ճակատին, որը հրաժարվել է վճարել իր աշխատանքի դիմաց։

Վարպետը պարզաբանել է, որ չվճարողը ինքնակամ համաձայնել է պատժին։ Ավելին, նա շատ գոհ է մնացել դեմքին իր նոր դաջվածքից. լուսանկարում երևում է, որ դաջված տղամարդը լայն ժպտում է։

Տատու սրահի աշխատակցի խոսքերով՝ հաճախորդը հայտարարել է, որ երբեք չի վճարել որևէ սրահում,– հաղորդում է Bash.News կայքը։ Վարպետները նրան ճանաչում են հենց դրա շնորհիվ, շատ տեղերում նա «սև ցուցակում» է հայտնվել։