Կինը թունավորել է ամուսնուն, պայթեցրել նրա ավտոմեքենան և, ի վերջո, գնդակահարել


22:00 , 23 հոկտեմբեր, 2018

Անգլիայի Քենթ կոմսության դատարանը Հեյլի Վեթհերոլի գործով լսումներ է ացկացրել, որը ինը ամիս ամուսնու դեմ մահափորձ իրականացնելուց հետո սպանել է նրան: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Բրիտանուհին 2017-ի ամռանից իր 49-ամյա ամուսնուն` Ռեյմոնդին, որը տառապում էր ուղեղի քաղցկեղով, սպանելու փորձեր է ձեռնարկել: 32-ամյա Հեյլին դավադրություն է կազմակերպել իր սիրեկանի և ամուսնու մտերիմ ընկերոջ` Գլեն Փոլանդի, ինչպես նաև նրա 20-ամյա դստեր` Հիզերի հետ:

Այդ ընթացքում հանցագործները փորձել են թունավորել տղամարդուն, պայթեցրել նրա ավտոմեքենան և ձկնորսության ժամանակ ջրասույզ անել: Ռեյմոնդն այդ ամենն ընկալում էր որպես անհաջողություների շարք:

Ի վերջո, Ռեյմոնդը սպանվել է գլխին կրակոցով: Փամփուշտը դիպել է նրա աջ այտին և անցել ձախով: Դեպքի վայրի մերձակայքում ոստիկանները Հիզեր Փոլանդի լքված ավտոմեքենան են հայտնաբերել:

Երեք մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը հանցագործությանը: