Հիպոդինամիան ավելի վտանգավոր է, քան ծխախոտը


21:19 , 23 հոկտեմբեր, 2018

Նոր հետազոտության հեղինակները հանգել են ցնցող արդյունքների․ Հիպոդինամիան մի քանի անգամ արագ է մոտեցնում մահը, քան ծխախոտը, շաքարային դիաբետը կամ արյան բարձր ճնշումը՝ գրում է Bild-ը։

Միացյալ Նահանգներում Քլիվլենդի կլինիկայի մասնագետները 13 տարվա ընթացքում վերլուծել են հետազոտության ավելի քան 122 հազար մասնակիցների արյան շրջանառության համակարգը և շնչառական գործառույթները: Միևնույն ժամանակ, կամավորները բաժանվել են 5 խմբերի` բոլորովին ոչ մարզական վիճակ ունեցողներից մինչև բարձր մարզական պատրաստվածություն ունեցողների։

Image result for Гиподинамия опаснее курения

Գիտնականները պարզել են, որ «նա, ում ֆիզիկական վիճակը միջին մակարդակից բարձր է, շատ ավելի երկար է ապրում: Նրանք մոտ, ովքեր նստած ապրելակերպ են վարում, վաղաժամ մահվան ռիսկը 5 անգամ ավելացնում է, և դա ավելին է, քան նրանց մոտ, ովքեր ծխում են»։

«Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սպորտով զբաղվող մարդիկ բոլորից երկար են ապրում»,- ասել է հետազոտության հեղինակ Վաել Ջաբերը