Մարդկանց օրգանիզմում առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել


20:17 , 23 հոկտեմբեր, 2018

Մարդկանց օրգանիզմում առաջին անգամ հայտնաբերվել է միկրոպլաստիկ, և դա մտահոգություն է առաջացնում որպես առողջության և պտղաբերության հետ կապված մի շարք խնդիրների հնարավոր պատճառ», – գրում է The Telegraph-ի լրագրող Սարա Նեփթոնը:

Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (Ավստրիա) և Վիեննայի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են 8 տարբեր երկրներից մարդկանց, բոլոր նմուշներում հայտնաբերել են միկրոպլաստիկ։ Միջին հաշվով հետազոտողները մարդու 1 գրամ արտաթորանքում հայտնաբերել են միկրոպլաստիկի 20 մասնիկ։

Միկրպլաստիկը պլաստիկի մասնիկն է ամենաքիչը 5 մմ չափով։