Տնային շոկոկադ. քաղցրավենիք՝ պատրասված 10 րոպեում


23:45 , 23 հոկտեմբեր, 2018

Այս շոկոլադը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է ոչ ավել, քան 10 րոպե։ Այս շոկոլադը դարձել է երեխաներիս ամենասիրելի քաղցրավենիքը։ Կարևորն այն է, որ շոկոլադը պատրաստված է բնական հումքով և չի պարունակում քիմիական հավելումներ։

Շոկոլադ սիրում են բոլորը, այն բարձրացնում է տրամադրությունը։

Այս բաղադրատոմսով շատ հեշտ է շոկոլադ պատրաստելը։

Բաղադրատոմս

• 270 գ չոր կաթ
• 180 գ շաքար
• 270 գ կարագ
• 100 մլ խմելու ջուր
• 50 գ կակաո
• անտառային ընկույզներ

Պատրաստման եղանակը

1. Խառնել չոր կաթն ու կակաոն, մինչև դառնա համասեռ զանգված։
2. Եռացնել ջուրը, ավելացնել շաքար և օշարակ պատրաստել։ Ստացված օշարակը եռացնել 6 րոպե, և դուք կտեսնեք, թե ինչպես է պնդանում այն։ Հետո ավելացնել կարագը և լավ խառնել, մինչև կարագը հալվի։
3. Միացնել օշարակն ու կաթով խառնուրդը, ավելացնել անտառային ընկույզները։ Ընկույզները պետք է լավ մանրացված լինեն։ Խառնել, մինչև դառնա համասեռ զանգված։
4. Ստացված խառնուրդը լցնել նախօրոք պատրաստված ֆորմայի մեջ, հավասարեցնել շոկոլադը, մի քանի ժամ թողնել սառը վայրում։