Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց


18:30 , 23 հոկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց:

Նման որոշում քիչ առաջ կայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը: Սիմոնյանը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի տեղի եւ ժամի մասին, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց մյուս նիստին նրա ներկայությունն ապահովելու համար Սիմոնյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչն էլ դատարանը բավարարեց:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: