Արթուր Բաղդասարյանից բացի առաջին հնգյակի մեջ մտնող ղեկավար կանայք չկան


12:50 , 13 ապրիլ, 2012

Երեկ ինձ մի պահ թվաց, թե գենդերային հավասարությունն ի վերջո հասարակական տրանսպորտ էլ է հասել: Հետո էլ չթվաց: Քնած ձևացած երիտասարդը վարորդին պատասխանող աղջկա հասցեին մեկ էլ հո չբղավեց. «Սրա նման լրբերն են երկիրը ղեկավարում, դրա համար էլ երկիրը երկիր չի»: Երևի Արթուր Բաղդասարյանին ի նկատի ուներ, թե չէ առաջին հնգյակի մեջ մտնող ղեկավար անձանց կին լինելու մասին այլ հայտարարություն չեմ լսել: