16:00 , 23 հոկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
Կայացել են Մեն կղզու միջազգային մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:
3-րդ տուրում Լևոն Արոնյանը և ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը մրցել են միմյանց դեմ, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Պարտիայի 31-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:
Մրցաշարի մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը պարտվել է Պավել Տրեգուբովին:
3-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած 6 շախմատիստ: Արոնյանը և Սևյանը առաջատարներին զիջում են կեսական միավոր, իսկ Մելքումյանը՝ 1 միավոր: