Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ հարցին


14:40 , 23 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին:  Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք ակտիվ երկխոսում և փոխշահավետ համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բացի Հայաստանից, որը շարունակում է ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ»,-խուսափելով պատասխանել լրագրողի հարցին՝ ասել է Մամեդյարովը: