Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջին փուլի համար առաջադրվելու է վարչապետի թեկնածու, կա որոշում: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
««Ելք» խմբակցությունն առաջին փուլի համար վարչապետի թեկնածու է առաջադրելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Գուցե փաստաթուղթը շրջանառության մեջ չի դրվել, բայց այսօր առավոտյան խմբակցությունը կայացրել է այդ որոշումը»,-ասաց Գորգիսյանը: