Ոչ ոք չփրկվեց. Instagram-ում քույրերի ուղիղ հեռարձակումն ավարտվեց ողբերգությամբ․ սարսափելի կադրեր (Photo, Video)


13:40 , 23 հոկտեմբեր, 2018

Երկու անսթափ աղջիկներ ուղիղ հեռարձակում կազմակերպեցին Instagram-ում բարձր երաժշտության ուղեկցությամբ:

Ավարտը տխուր էր…

Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 29-ի գիշերը Խարկովի մարզում:

BMW-ի ղեկին եղել է 1993թ. ծնված աղջիկ:

Առավոտյան՝ ժամը 04.00-ի սահմաններում, մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա՝ ծառին:

Այսպես էր սկսվել նրանց երեկոն…

Դատելով լուսանկարներից՝ վթարի նախօրեին աղջիկները զբոսնել են Իզյում քաղաքում, ապա նստել մեքենան:

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են աղջիկները երաժշտություն լսում ու ալկոհոլ օգտագործում:

Instagram-ում հեռարաձակումը կատարել է վարորդի քույրը, ով շուտով 16 տարեկան կդառնար: 

Վթարի հետևանքով փոքր քույրը մահանում է տեղում, ավագը՝ հիվանդանոցի ճանապարհին: