ՀՀԿ-ն հետագա փորձանքներից փրկեց այս իշխանություններին


11:28 , 23 հոկտեմբեր, 2018

Դե քանի որ ԵԽ-ն, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովը, չէր ասել` տղերք, թույն օրենք է, գնացեք, իրար ընտրեք, ապա ՀՀԿ-ն փրկեց հետագա փորձանքներից այս իշխանություններին:

Դա հասկանում են բոլորը ու պիտի քաջություն ունենան բարձրաձայնել: Հազար անգամ ասեցինք՝ շլե-փլե և թափթփված չի կարելի օրենք մշակել և գնալ ընտրության, դրանից երկրին ոչ մի օգուտ չկա:

Իրականում, մեծ հաշվով, վարչապետի համար տարբերություն չկա, ինչ օրենք էլ լինի, մեծամասնությունը գրպանում է:

Գրպանում չգտնվողներին՝ պատրաստվեք ընտրությունների, լիքը անելիք ունենք: