«Հրապարակ». ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, հնարավոր է, չընդգրկվի ցուցակում
09:00 , 23 հոկտեմբեր, 2018
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել:
Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու: Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկվի ցուցակում, և այն ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից:
«Ես որևէ տեղեկություն չունեմ, ես որևէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը: Ըստ որոշ լուրերի՝ ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարևոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը: Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի Գագիկ Ծառուկյանի անունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: