Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը


09:20 , 28 մայիս, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: 

Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին: