Հռոմի Պապը Pokemon Go խաղի կաթոլիկ տարբերակի առաջին խաղացողն է դարձել (Video)


03:54 , 23 հոկտեմբեր, 2018

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դարձել է Fundacion Ramon Pane կաթոլիկ կազմակերպության թողարկած՝ լրացված իրականության տարրերով նոր խաղի առաջին գրանցված խաղացողը։ Հավելվածի սկզբունքը նույնն է, ինչ որ այդքան ամուկ հանած Pokemon Go խաղինը,– հաղորդում է Es.Ign-ը։

JC Go նոր ծրագրի տարբերությունը միայն նրանում է, որ կաթոլիկ հավելվածի օգնությամբ պետք է ոչ թե գույնզգույն հրեշների փնտրել, այլ Քրիստոսին և առաքյալներին։

Խաղացողները պետք է աստվածաշնչյան կերպարներ փնտրեն, շփվեն հավատքի իրենց եղբայրների հետ, որոնք արդեն գրանցված են խաղում։ Բոլոր խաղացողները հնարավորություն ունեն օֆլայն–հանդիպումների գնալ, որոնք անց են կացնում վիրտուալ առաքյալներ որսացող հավատացյալները։