Տեսեք, թե ինչպիսի տեսք է ստացել այս Dodge Charger-ը (Photo, Video)


04:34 , 23 հոկտեմբեր, 2018

Ամերիկայի Իլինոյս նահանգում գտնվող BBT Fabrications կազմակերպությունը որոշակի փոփոխություններ է արել 1969 թվականի արտադրության Dodge Charger-ի վրա։ Այս մեքենայի շնորհանդեսը եղել է SEMA-ի ցուցահանդեսի ժամանակ, իսկ ավելի ուշ ստացել է մի շարք մրցանակներ։ 

Մեքենայի վրա տեղադրվել է նոր 7 լիտրանոց Gen 3 Hemi V8 շարժիչ, որը ստեղծվել է Indy Cylinder Heads-ի մասնագետների կողմից։ Նրա հզորությունը հասնում է մինչև 675 ձիաուժի։

Մեքենայի տեսքն ուղղակի շլացուցիչ է։ Չնայած նրան, որ մեքենայի փոփոխությունները միայն արտաքնապես են երևում, այնուամենայնիվ, դիզայներները բավականին շատ փոփոխություններ են արել, իսկ մեքենային վերջնական տեսք է հաղորդվել գեղեցիկ անվահեծերի միջոցով։