Աշխարհի ամենահին հյուրանոցը․ տեսեք, թե որ թվականին է այն ստեղծվել (Photo)


05:42 , 23 հոկտեմբեր, 2018

Որքա՞ն մարդ է եղել այս հյուրանոցում։ Տասնյակնե՞ր, իսկ միգուցե հարյուրհազարնե՞ր, քանի որ Նիսիյամա Օնսեն Կեյունիկան աշխարհի ամենահին հյուրանոցն է, որը մինչև հիմա շարունակում է հյուրեր ընդունել։

Այս հյուրանոցը կարող է ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակը լինել, քանի որ այն փոխանցվել է սերնդեսերունդ։ Հյուրանոցը հիմնադրվել է 705 թվականին և մինչ այսօր պատկանում է միևնույն ընտանիքին։

Հետաքրքիր է, որ այս հյուրանոցում միշտ անսահմանափակ քանակությամբ տաք ջուր է եղել։ Բանն այն է, որ հյուրանոցի սեփականատերը հյուրանոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից օգտագործում էր մոտակայքում գտնվող տաք աղբյուրները։ Այդ ավանդույթը պահպանվել է, և այսօր նույնպես հյուրանոցն օգտագործում է այդ տաք աղբյուրները։

Հյուրանոցի սեփականատերերը շատ ուշադիր են իրենց հյուրանոցի նկատմամբ։ Հյուրանոցի մուտքի մոտ կարելի է տեսնել վահանակներ, որտեղ նշված են տարբեր ժամանակներում հյուրանոց այցելած կայսերական տան անդամների անունները։