Տեսեք, թե որքան արժե չինական կայսեր պատմուճանը (Photo)


01:02 , 23 հոկտեմբեր, 2018

Մյուս ամիս Լոնդոնի աճուրդներից մեկում վաճառքի է հանվելու XVIII դարում Չինաստանի կայսեր պատմուճանը, որը զարդարված է 9 վիշապների մանրանկարով։ Այս պատմուճանն ավելի քան 100 տարի առաջ Պեկինում գնել էր մի բրիտանացի սպա և անգամ այն հասցրել էր կրել՝ Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի տանը կազմակերպված դիմակահանդեսի ժամանակ։ Պատմուճանն աճուրդի են հանել սպայի ընտանիքի անդամները և նրա համար պահանջում են 200 000 ֆունտ ստերլինգ (ավելի քան 260 000 դոլար)։